Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 383, մահվան՝ 11 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 241 336 է, մահվան դեպքերինը՝ 5975
7.4k
Հայաստանում օգոստոսի 29-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 383 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 241 336-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 11 քաղաքացի, մահացածների թիվը 4823 է:
Կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Օգոստոսի 29-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1152 է: Ընդհանուր առմամբ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5975-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 329 է, ընդհանուր առողջացածներինը՝ 226 292, փաստացի բուժվողներինը՝ 9086: Մեկ օրում արվել է 5618 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 530 099 թեստ:
add a comment