Կյանքը de factoՀասարակություն

Հայ արտադրողներին թույլ կտրվի դուրս գրել խոտանված ապրանքը՝ առանց լրացուցիչ հարկային վճարների

681views

Հայ արտադրողներին թույլ կտրվի  խոտանված ապրանքը դուրս գրել առանց լրացուցիչ հարկային վճարների։ Այս մասին Ազգային ժողովի նիստում, սեպտեմբերի 12-ին, Հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ասել է հանրապետության ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը։

Եթե  գնորդը, հանձինս, օրինակ, խանութների ցանցի, արտադրողին ներկայացնի բողոք եւ վերադարձնի խոտանված ապրանքը՝ պահանջելով ապահովել արդեն վճարված միջոցների վերադարձը, ապա վերջինը կարող է այդ գումարը հանել իր շրջանառությունից։

«Այսպիսով, նրան կազատեն այն ապրանքի համար շահութահարկ վճարելու անհրաժեշտությունից, որն արդյունքում այդպես էլ չի վաճառվել։ Ընդ որում, դուրսգրումը կարելի է իրականացնել ընդհանուր շրջանառության 1 տոկոսից ոչ ավելի»,- պարզաբանել է Պողոսյանը։

Հետագայում, կառավարության համապատասխան որոշման շրջանակում,   կընդունվեն նաեւ ենթաօրենսդրական ակտեր։

Այս հնարավորությունը, նշել է փոխնախարարը, հասանելի կլինի միայն ապրանքներ արտադրողներին, այլ ոչ թե ներմուծողներին։

Leave a Response