Կյանքը de facto

ՀՀ–ում 18%–ով ավելացել է միկրոձեռնարկատիրության համակարգում աշխատող սուբյեկտների թիվը

842views

2021 թվականի հունվարի 1-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի քան 18%-ով ավելացել է միկրոձեռնարկատիրության համակարգում գործունեություն իրականացնող սուբյեկտների թիվը՝ ռեզիդենտ առևտրային կազմակերպություններ, անհատ ձեռնարկատերեր և անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք:

ՀՀ ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ 2021 թ. ապրիլի 1-ի դրությամբ գրանցվել է 42 801 միկրոձեռնարկատիրության սուբյեկտ, նախորդ տարվա` 36 198-ի փոխարեն:

2020թ. հունվարի 1-ից միկրոձեռնարկատիրության հարկման հատուկ համակարգում ընդգրկված են այն կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և անհատ ձեռնարկատերեր չհանդիսացող ֆիզիկական անձինք, որոնց տարեկան շրջանառությունը չի գերազանցում 24 մլն դրամը:

Leave a Response