Հունիսի 1-ը երեխաների պաշտպանության միջազգային օրն է

Արդեն 70 տարի շարունակ ամռան առաջին օրը՝ հունիսի 1-ը նշվում է որպես Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օր։ 1925 թվականին Ժնևում՝ երեխաների պաշտպանության համար հրավիրված համաշխարհային կոնֆերանսում սահմանվել է Երեխաների պաշտպանության օրը: 1949-ին Կանանց ժողովրդավարական միջազգային դաշինքը երեխաների պաշտպանության օր անցկացնելու որոշում է ընդունել: Առաջին անգամ հունիսի 1-ը նշվել է որպես երեխաների պաշտպանության միջազգային օր 1950-ին:

Այն հիշեցում է մարդկանց, որ երեխաները հասարակության խոցելի խմբերից մեկն են և ուշադրության, սիրո և պաշտպանության կարիք ունեն:

Հայաստանը Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան վավերացրել է 1992 թվականին, որից հետո 1996թ. ընդունվել է «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքը: 

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Հունիսի 1-ը երեխաների պաշտպանության միջազգային օրն է"

Leave a comment

Your email address will not be published.


*