789
Ղրիմի և Հայաստանի միջև նախատեսվում է նոր զբոսաշրջային երթուղի բացել: Այս մասին հայտարարել է Ղրիմի Հանրապետության փոխվարչապետ, ֆինանսների նախարար Իրինա Կիվիկոն։
«Զբոսաշրջության ոլորտի և առողջարանային սպասարկման հետ կապված՝ արդեն 5 համաձայնագիր է ստորագրվել, հայկական ընկերություններից շատ հետաքրքիր առաջարկներ կան «Մետաքսե ճանապարհ-Ղրիմ-Հայաստան» զբոսաշրջային երթուղու վերաբերյալ»,- Կիվիկոյի խոսքերն է մեջբերել «Ռիա Նովոստի»-ն։
Ղրիմի փոխվարչապետը նշել է՝ այդ զբոսաշրջային երթուղին հետաքրքիր է ինչպես պատմական, այնպես էլ ճանաչողական տեսանկյունից։
add a comment