Կյանքը de factoՀասարակություն

Միայն քվեաթերթիկների տպագրության համար ծախսվելու է 460 մլն դրամ

187views

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար միայն քվեաթերթիկների տպագրությանը կուղղվի 460 մլն դրամ: Այս մասին ասաց  ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

Անդրադառնալով ընտրություններին մեծ թվով քաղաքական ուժերի մասնակցությանը՝ Մուկուչյանը նշեց, որ 26 քաղաքական ուժերի մասնակցության պարագայում մոտավորապես 70 մլն-ի կարգի քվեաթերթիկ է տպագրվելու, իսկ դա նշանակում է տպագրում, տեղափոխում՝ տարածքային ընտրական հանձնաժողովներ, այնուհետև՝ տեղամասային ընտրական հանձնաժողովներ:

«Ինքնին նշված ծավալները ենթադրում են առանձին ծանրաբեռնվածության աճ, որը պետք է իրականացվի: 460 միլիոնի շրջանակներում գումար է ծախսվելու միայն քվեաթերթիկների տպագրություն իրականացնելու համար»,-ասաց ԿԸՀ նախագահը:

Leave a Response