Կյանքը de factoՀասարակություն

Նվազագույն կենսաթոշակի չափը եւս 1 100 դրամով կբարձրանա, որպեսզի բոլորի թոշակն առնվազն 3 հազարով աճի

124views

Մենք որոշեցինք նախորդ կառավարության նիստում, որ այս փուլում թոշակները առնվազն 3 հազար դրամով ավելանան. Այս որոշումից հետո մարզերում մի քանի դեպք եղավ, երբ մեր սիրելի տատիկներ ու պապիկներ ինձ մոտեցան ու ասացին, որ իրենց թոշակն ավելանում է 1900 դրամով: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 1-ի նիստում նշեց Նիկոլ Փաշինյանը:

«Մենք քննարկում արեցինք եւ պարզեցինք, որ հետեւյալ իրավիճակն ունենք, որ թոշակառուների 95,7 տոկոսի համար սեպտեմբերի 1-ից թոշակը բարձրանում է առնվազն 3 հազար դրամովբայց կան 6400 թոշակառուներ, որոնց համար գործող բանաձեւով թոշակը բարձրանում է 2500 դրամով, 5300 հոգու համար՝ բարձրանում է 1900 դրամով:

Մենք մեր սիրելի 6400 եւ 5300 թոշակառուների համար լրացուցիչ որոշում կկայացնենք, որպեսզի սեպտեմբերի 1-ից, ինչպես խոստացել ենք, բոլորի թոշակը բարձրանա առնվազն 3 հազար դրամով»,-ասաց Փաշինյանը:

Իր հերթին Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը պարզաբանեց, որ խնդիրը լուծելու համար որոշվել է, որ բազային կենսաթոշակը կբարձրացվի՝ հասցնելով 31 600 դրամի. «Սա այս տարի կլինի երրորդ բարձրացումը: Նախորդ տարի մենք որոշել էինք, որ բազային կենսաթոշակը 26500-ից կդառնա 28600 դրամ: Այս տարի մենք բազային կենսաթոշակը 28 600 դրամից դարձրել էինք 30 500 դրամ եւ այս պարագայում կդառնա 31 600 դրամ, որով կերաշխավորվի, որ մեր բոլոր կենսաթոշակառուները առնվազն այդ 3 հազար դրամը կստանան»:

Փաշինյանն էլ հավելեց, որ պետք է այնպես անեն, որ պարենային զամբյուղից ցածր թոշակ չլինի ՀՀ-ում:

Leave a Response