Կյանքը de factoՀասարակություն

«Պատիվ ունեմ» դաշինքի կազմակերպած հավաքն ավարտվեց ԱԳՆ շենքի մոտ

743views

«Պատիվ ունեմ» դաշինքի կազմակերպած հավաքն ավարտվեց ԱԳՆ շենքի մոտ:

Ակցիայի մասնակիցները 1 օր ժամանակ տվեցին ԱԳ նախարար Արա Այվազյանին, որպեսզի վերջինս ընդունի իրենց բացատրի փաստաթղթի հետ կապված գործընթացները, նոր հրաժարական տա:

Հիշեցնենք, որ մայիսի 19–ին Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է ստորագրել եռակողմ փաստաթուղթ, որով հինգ գյուղ Տավուշում և մեկ գյուղ Արարատում զիջելու է ադրբեջանցիներին մինչև հայ–ադրբեջանական սահմանի վերջնական սահմանազատումը։ Նրա խոսքով՝ Փաշինյանն Ալիևին դեռևս հունվարի 11–ին է բանավոր պայմանավորվածությամբ խոստացել այս զիջումը, սակայն ավելի ուշ փորձել է հետաձգել խոստումը կատարելու ժամկետները՝ պատճառաբանելով, որ խոստանալիս չգիտեր, որ ընտրություններ են լինելու, ի պատասխան Ալիևը ներխուժել է Սյունիք և Գեղարքունիք։ Փաշինյանը փորձել է պաշտպանություն գտնել Կրեմլում, որտեղից հնչել է երկու հարց. Ինչո՞ւ էր խոստանում, եթե չէր անելու, և ի՞նչ է Կրեմլից իր ակնկալիքը։

Մինասյանը պնդում է, որ այս փաստաթղթի վրա աշխատանքն ավարտված է, այն շուտով կստորագրվի և կհրապարակվի։ Ըստ նրա, փաստաթուղթն ունի նաև գաղտնի հավելված, որում ամրագրված է դեմարկացիայի երկկողմ հանձնաժողովի ստեղծումը և վեց գյուղերի հանձնումը՝ լղոզված ձևակերպումներով։

Այսօր՝ մարտի 20 կառավարության նիստին Փաշինյանը, ըստ էության, չհերքեց այդ փաստաթղթի գոյությունը, ավելին՝ հայտարարեց, որ ինքը պատրաստվում է ստորագրել այն, քանի որ այն «100 տոկոսով բխում է Հայաստանի շահերից»։

Leave a Response