ՌԳԱ-ի նախագահը «Սպուտնիկ V» պատվաստանյութի մշակումը համարել է համաշխարհային սենսացիա
Կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստանյութի մշակումը հայրենական գիտնականների միակ ձեռքբերումը չԷ, բեկումնային հետազոտություններ կան նաև այլ ոլորտներում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի (ՌԳԱ) նախագահ Ալեքսանդր Սերգեևը հայտարարել Է հունվարի 13-ին «Ռոսիյսկայա գազետա»-ում հրապարակված հարցազրույցում:
«Կորոնավիրուսի դեմ մեր պատվաստանյութերը սենսացիա են դարձել ամբողջ աշխարհի համար, ինչ-որ մեկն անմիջապես սկսեց կասկածներ հայտնել, ինչը և հասկանալի Է՝ մրցակցությունը շատ դաժան Է: Բացի պատվաստանյութից, մենք ունենք նաև այլ լուրջ ձեռքբերումներ»,-ասել Է Սերգեևը՝ պատասխանելով հրատարակության այն հարցին, թե ինչպիսին են Ռուսաստանի գիտության ձեռքբերումները համաշխարհային մակարդակով:
ՌԳԱ-ի նախագահի խոսքով՝ նաև «համաշխարհային աստղաֆիզիկայի համար բեկում են դարձել «Սպեկտիր-ՌԳ» տիեզերական դիտարանի արդյունքները:
Նա նշել Է, որ «վերջերս մեր գիտության ևս մեկ նշանավոր ձեռքբերում Է Բեխտերևի հիվանդության (հոդերի խրոնիկական սիստեմային աուտոիմունային հիվանդություն) դեմ դեղամիջոցը»:
«Գիտնականները գտել են, թե սեփական իմունիտետի հատկապես որ բջիջներն են սպանում տիրոջ օրգանիզմը, և դրանց դեմ ստեղծել են ուղղորդված գործողությամբ նյութ: Այդ կարևորագույն հետազոտությունը կապված Է ոչ միայն Բեխտերևի հիվանդության հետ, դրա նշանակությունը շատ ավելի ընդարձակ Է:
Խոսքն այսպես կոչված չեզոքացուցիչ հակամարմիների մասին Է, որոնք կարող են կիրառվել ամենատարբեր աուտոիմունային հիվանդությունների բուժման համար, երբ օրգանիզմի իմունային բջիջները սկսում են գրոհել առողջ բջիջների վրա»,-հայտարարել Է ՌԳԱ-ի ղեկավարը: Դրա հետ մեկտեղ նա ճշտել Է, որ չեզոքացուցիչ հակամարմիները կարող են կիրառվել նաև քովիդի բուժման համար»:
«Մեզ մոտ սկսվում են հակամարմնի կլինիկական փորձարկումներ, որոնք չեզոքացնում են SARS-CoV-2-ը: Այն մշակվել Է ՌԳԱ-ի գիտնականների կողմից՝ չինացի գործընիկերների հետ համատեղ»,-ասել Է Սերգեևը: