Կյանքը de factoՀասարակություն

Վարդենիսի սարատեղիում երեկ ադրբեջանցիները 300-400 մետր առաջ են եկել, սահմանի հատվածում ծանր տեխնիկա է աշխատել. Վերին Շորժայի համայնքապետ

81views

Գեղարքունիքի մարզի Վարդենիսի սարատեղիում երեկ ադրբեջանական զինված ուժերը 300-400 մետր առաջ են եկել: Այս մասին Tert.am-ին տեղեկացրեց Վերին Շորժա համայնքի վարչական ղեկավար Արտյոմ Երանոսյանը:

«Սարատեղին Վարդենիսից 20 կմ հեռու է, այդ հատվածում արածում են անասուններն, երեկվանցի իրենք այնտեղ են: Ավելի առաջ գալու տեղ չունեն, այնտեղ կրպակներն են, որտեղ մնում են անասուններ պահողները: Նախորդ օրը մենք նրանց հետ էինք ուղարկել, նրանք հետ էին գնացել, բայց մնացել էին մեր սահմանում, բայց երեկ նրանք կրկին իջել են ներքև:

Ադրբեջանի և մեր սահմանի հատվածում աշխատել է ծանր տեխնիկա, լսվում էր ձայնը և լույսեր երևում, սակայն ի՞նչ էին անում, չեմ կարող ասել, ձյուն կա այդ հատվածում»,- պարզաբանեց նա:

Երանոսյանը նշեց, որ իրավիճակը շարունակում է մնալ նույնը:

Leave a Response