Միջազգային

Վրաստանում միջազգային ավիահաղորդակցությունը կարող է վերսկսվել փետրվարի 1-ից

2.6kviews

Վրաստանում միջազգային ավիահաղորդակցությունը կարող է վերսկսվել փետրվարի 1-ից: Այս մասին տեղեկացնում է Грузия Онлайн պորտալը՝ հղում տալով Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավային:

Վրաստանի կառավարությունն արդեն մի քանի անգամ հետաձգել է կանոնավոր միջազգային թռիչքների վերսկսման ժամկետը: Համաճարակային իրավիճակի վատթարացման պատճառով արգելքն այժմ ուժի մեջ է մինչև 2021 թվականի հունվարի 31-ը:

«Ես չեմ կարող հստակ ժամկետ նշել, բայց, ամենայն հավանականությամբ, փետրվարը կլինի այն ամիսը, երբ մենք կվերացնենք կանոնավոր թռիչքների սահմանափակումները: Կրկին, սա չի նշանակում քաոսային և անվերահսկելի մուտք երկիր: Սա կլինի վերահսկվող մուտք թեստերով, պատվաստումների վկայականով և այլ համարժեք փաստաթղթերով, բայց սա զբոսաշրջային սեզոնի մեկնարկի առաջին հույսն է»,-ասել է Թուրնավան:

Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալության համաձայն, կանոնավոր թռիչքների սահմանափակումը չի տարածվում միջազգային թռիչքների վրա, որոնք Թբիլիսիի միջազգային օդանավակայանը կապում են Մյունխենի, Փարիզի, Ռիգայի, Դոհայի, Վարշավայի, Աթենքի, Ամստերդամի, Վիեննայի, Բեռլինի և Միլանի օդանավակայանների հետ:

Սահմանափակումները չեն տարածվում նաև Քութաիսիի միջազգային օդանավակայանի և Ռիգայի, Կատովիցեի, Վիլնյուսի և Դորտմունդի օդանավակայանների պլանային թռիչքների վրա:

Leave a Response