Փետրվարի 17-ին կկայանա ՌԴ և ՀՀ ԱԳ նախարարների հանդիպումը. կքննարկվեն երկկողմ, տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցեր
Փետրվարի 17-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի՝ Մոսկվա կատարելիք կարճատև աշխատանքային այցի շրջանակներում հանդիպում տեղի կունենա ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
«Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն երկկողմ, տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցեր: Հատուկ ուշադրություն կդարձվի Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի համատեղ հայտարարությունների իրականացմանը՝ հումանիտար աջակցություն տրամադրելու, ենթակառուցվածքների վերականգնման, տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման շեշտադրմամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
ՌԴ գերատեսչությունից նշել են, որ կքննարկվեն նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գծով աշխատանքային ծրագրերը: