![](https://gmpress.am/wp-content/uploads/2021/11/257281995_203684688617138_5430250886749173387_n-750x450.jpg)
587views
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ողջունել է դեկտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից 10 հայ ռազմագերու ազատ արձակումը և նրանց վերադարձը Հայաստան։
«Ազատ են արձակվել 10 հայ զինվորներ։ Ես ցանկանում եմ ողջունել Եվրոպական Միության վճռական գործողությունները, որոնց օգնությամբ մենք կշարունակենք առաջ տանել երկխոսության այդ ուղին, որը տանում է դեպի խաղաղություն Ադրբեջանի և Հայաստանի միջև: Մենք առաջ ենք գնում»,- գրել է Մակրոնը «Թվիթեր»-ում։
Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը հայտնել էր, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ 10 ռազմագերիներ վերադարձել են հայրենիք և ներկայացրել վերադարձածների ցանկը։
add a comment