Կյանքը de factoՀասարակություն

Ընդդիմադիրները գիշերը վրան են տեղադրել և մնացել Ազատության հրապարակում

692views

Երեկ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Աթրուր Վանեցյանը Ազատության հրապարակում հայտարարել է անժամկետ գործողությունների մեկնարկի մասին և հայտնել, որ ընդդիմությունից հասարակությունը միշտ գործողություններ է պահանջել, հիմա դրանք սկսված են։ Արթուր Վանեցյանը հայտարարել է, որ ինքը տուն չի գնալու Ազատության հրապարակից։

Երեկոյան ընդդիմադիրները ցանկանում էին վրաններ տեղադրել Ազատության հրապարակում, սակայն ոստիկանությունը տարել էր վրաններ ու բերման ենթարկել հինգ անձի, ինչից հետո ելույթով Արթուր Վանեցյանն ասաց, որ եթե վրանները չբերեն, կամ թույլ չտան վրաններ տեղադրել, միևնույն է իրենք մնալու են դրսում։

Գիշերը Ազատության հրապարակ են գնացել նաև ընդդիմադիր գործիչներ։ ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտնել է․«Ողջունում եմ ստեղծված իրավիճակի նկատմամբ դիմադրության ցանկացած դրսևորում, այդ թվում Արթուր Վանեցյանի այսօրվա նախաձեռնությունը։ Առաջիկա պայքարը լինելու է ապակենտրոն ու ցանցային, բոլոր իրական ընդդիմադիր ուժերը դուրս են գալու փողոց»։

Գիշերը նստացույցի մասնակիցները վրաններ են տեղադրել․ հետագա գործողությունների մասին, բացի այն, որ անժամկետ են բողոքի ակցիաները, այլ բան չեն հայտնում։

Leave a Response