ԳլխավորԺամանցՔո էջը

«Կորցնելով ձեռք ենք բերում այսօրվա լավագույնը». դեպրեսիան՝ ինքնաճանաչման ուղի

245.7kviews

Աշխարհն ապրում է իր 21-րդ դարաշրջանը, որտեղ բարձրագույն արժեք է համարվում մարդը: Ասելով ժամանակակից աշխարհում ապրող մարդ` մենք կարող ենք պատկերացնել առանց որևէ խնդրի կամ սակավ խնդիրներ ունեցող անհատների: Ուսումնասիրությունների արդյունքում բազմաթիվ դեպքերի, հոգեբանական խնդիրների հետ է բախվում մարդը։ Շատ հետաքրքիր է ուսումնասիրել «դեպրեսիա» հասկացությունը…. մարդիկ հաճախ իրենց վատ տրամադրությունն արտահայտելու համար օգտագործում <<դեպրեսիա>> բառը, բայց այն ավելին է, քան պարզապես տխրության զգացումը: Դեպրեսիան հուզական և մտավոր պրոցեսների դանդաղումն է, շարժողական ակտիվության նվազումը։ Դեպրեսիան տրամադրության անկման այն ձևն է, որի ժամանակ տեղի է ունենում խզում հուզական վիճակի և իրականության միջև։ Դեպրեսիայի ժամանակ տրամադրության և ինքնազգացումի անկումից բացի, դիտվում են նաև մտածողության դանդաղում, ուշադրության անկայունություն, շարժումների դանդաղում (արգելակում), ինքնագնահատման անկում, հյուծվածություն, հոռետեսություն։ Մարդը կորցնում է հետաքրքրությունը, ինքնավստահությունը, խանգարվում է քունը։ Առաջանում է մեղքի և մեղավորության զգացում։ Ճնշված մարդը, որպես կանոն, հոգեկան տառապանք է ապրում, ինչը հետևանք է իրական կամ երևակայական կորստի գիտակցման: Անձն իրեն հուզականորեն անվտանգ վիճակում չի զգում, նրան անընդհատ համակում է անօգնականության զգացումը: Ճնշված անձը կորցնում է սեփական անձի արժեքավորության, ինքնահարգանքի զգացումը: Նրա մեջ ձևավորվում է թերարժեքության բարդույթ։

«Ոչինչ չեմ ցանկանում անել», – այս արտահայտությունը միայն արքայադստրերը չէ, որ արտասանում են… Մեզանից յուրաքանչյուրին հավանաբար լավ ծանոթ է այս դեպրեսիվ իրավիճակը. անգլերեն լեզվի բացատրական բառարանը այսպես է բացատրում դեպրեսիա բառը: Դեպրեսիայով տառապել են շատ հայտնի մարդիկ` Դավիթ թագավորը, Աբրահամ Լինքոլնը, Չերչիլը, Պուշկինը, Տոլստոյը, Ջեկ Լոնդոնը, Աստվածաշնչյան Սավուղ թագավորը:

Նշեմ, որ հոկտեմբերի 10-ը Հոգեկան Առողջության համաշխարհային օրն է, և այս տարվա հռչակված կարգախոսն է՝ «Դեպրեսիա. Գլոբալ ճգնաժամ»: Ամբողջ աշխարհում մոտ 450 միլիոն մարդ ունի հոգեկան այս կամ այն խանգարումները և Առողջապահության Համաշխարհային կազամակերպության հաշվարկներով 2020թ. դեպրեսիան լինելու է երկրորդը հաշմանդամություն առաջացնող հիվանդությունների ցանկում։ Այսօր ամբողջ աշխարհում 350 միլիոն մարդ ունի դեպրեսիա: Այնուամենայնիվ, մարդիկ այն ընկալում են  որպես բացասական երևույթ, սակայն դեպրեսիան պարզապես ճանապարհ է ինչ-որ խնդրի լուծման համար: Յունգն ասում է՝ դեպրեսիան սև հագած մի կին է, որ ծեծում է քո դուռը, եթե դու դուռը չբացես, նա կմնա դռան հետևում միշտ կանգնած: Եթե ուզում ես ազատվել նրանից, պիտի դուռը բացես, հյուրասիրես նրան, հարցնես` ի՞նչ է ուզում, հետո ճանապարհ դնես»։

Երբևէ անցնելով դեպրեսիայի մթնշաղով՝ հասկացումը միակն է լինելու … կորցնելով ձեռք ենք բերում  այսօրվա  լավագույնը ։ Գնահատել է պետք այն վայրկյանը, որը ունենք, պետք է կապվել կյանքին անվերապահորեն, սիրել ամեն օրը.և… ի վերջո հուսահատության պահին հիշել, որ ամեն ինչ ունի իր վերջը, որ փոխելով լոկ մի հիվանդագին կրծող միտք՝ փոխվելու ես դու ….հարկավոր է շատ ապրել ….ամեն մի միկրովայրկյանը ապրել է պետք ….

gmpress.am-ի փոստից

Լենա Էլազյան

ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոն, մագիստրատուրա, հոգեբանություն 1-ին կուրս

Leave a Response