Կյանքը de factoՀասարակություն

Վերին Շորժա գյուղի սահմանային հատվածում ադրբեջանական ԶՈւ-ն փորձել է ինժեներական աշխատանքներ անել, հայկական կողմի հակազդման գործողություններից հետո աշխատանքները դադարեցվել են, տեխնիկան հեռացվել է․ ՊՆ

1.1kviews

Հունիսի 7-ի առավոտյան հայ-ադրբեջանական սահմանագծի՝ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի սահմանային հատվածում ադրբեջանական զինված ուժերը հերթական անգամ փորձել են ինժեներական աշխատանքներ կատարել։ Այս մասին հայտնում են ՊՆ-ից։

Աշխատանքներն անհապաղ դադարեցնելու և ինժեներական տեխնիկան հեռացնելու պահանջով հայկական ստորաժաբանումներն իրականացրել են հակազդման գործողություններ, ինչից հետո աշխատանքները դադարեցվել են, տեխնիկան հեռացվել է սահմանի ադրբեջանական հատված։

Leave a Response