archive2015

Գլխավոր

‹‹Ժողովուրդն ուզում է, որ իր ‹‹մատից փուշ հանեն››››

‹‹Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն մեզ մոտ անցավ արդար, թափանցիկ, կարելի է ասել՝  մի քայլ առաջ: Քվեարկության ամբողջ ընթացքը նկարահանավել է: Առավոտյան ժամը 8-ից  մինչև 11-12-ը Եվրոպայի խորհրդի դիտորդները մեր տեղամասում են եղել՝ հետևելով ողջ ընթացքին,  այնուհետև նույնը նաև միջազգային և տեղական դիտորդները: Ամբողջ ընտրական պրոցեսում որևէ խախտում չի արձանագրվել, ժողովրդի գերակշիռ մեծամասնությունը քվեարկելու է ‹‹այո›› ››,- մեզ հետ զրույցում անդրադառնալով դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին ասաց Արարատի մարզի Խաչփառ համայնքի ղեկավար Ղ.Մարտիրոսյանը: Իսկ թե ինչ աստիճանում էր գտնվում ժողովրդի տեղեկացվածությունը սպասվող փոփոխությունների վերաբերյալ և արդյոք մարդիկ քաջատեղյակ էին, թե...
ԱռողջապահությունԳլխավոր

Երևանի թիվ 19 պոլիկլինիկան հանրապետությունում խոշորագույններից մեկն է

Շարունակելով  ստացիոնար բուժհաստատությունների  և, առհասարակ, առողջապահական համակարգի սպասարկման, խնդիրների, նորությունների, հեռանկարների ու ոլորտին վերաբերող այլ հարցերի շուրջ մեր զրույցների շարքը՝ այս անգամ ներկայացնում ենք հանրապետությունում խոշորագույններից մեկի՝ Երևանի թիվ 19 պոլիկլինիկայի տնօրեն Սամվել Սարգսյանի հետ մեր բազմաբովանդակ  և ճշգրիտ տեղեկատվությամբ հագեցած հարզացրույցը: Պարոն Սարգսյան, ինչպիսի՞ն է Երևանի թիվ 19 պոլիկլինիկայի այսօրը, ինչ ծավալներով եք աշխատում և տարիքային ո՞ր խմբերին եք սպասարկում : Ինչպես յուրաքանչյուր օրը, այնպես էլ այսօր պոլիկլինիկայի համար լուսավոր է և հագեցած աշխատանքային հոգսերով: Երևանի թիվ 19 պոլիկլինիկան սպասարկում է շուրջ 84.000 բնակչության: Այն իր բնակչության թվով և սպասարկման անձնակազմով համարվում է հանրապետության...
ԳլխավորԿյանքը de factoՀամայնքներ

Ուժեղ քամին Արմավիրի մարզի Արտիմետ գյուղում ավերածությունների պատճառ է դարձել (լուսանկարներ)

Վերջին օրերին ուժեղ քամին ավերածությունների պատճառ է դարձել գրեթե ողջ հանրապետությունում ՝ առանց այն էլ դժվարություններով ապրող մարդուն գցելով անելանելի դրության մեջ: Ասվածիս վառ օրինակն է Արմավիրի մարզի Արտիմետ գյուղը, որտեղ նոյեմբերի 13-ի լույս  14-ի գիշերը սաստիկ քամին պոկել է գյուղացի Վարդան Կիրակոսյանին պատկանող, բնակելի տան հարևանությամբ գտնվող, որպես մառան ծառայող շինության պատն ու տանիքը՝ վնասելով նաև մեքենան: Կարծես թե այսքանը բավարար չէր՝ տանիքի թիթեղը ուժեղ հոսանքից պատուհանը ջարդվելով ներս է ընկել՝ ահ ու սարսափի մատնելով տան անդամներին: Բարեբախտաբար, կամ երեևի թե ճիշտ կլինի սա հրաշք համարել, բայց սենյակում այդ...
ԳլխավորԿյանքը de factoՀամայնքներ

Կարբիում մեծ շուքով և խանդավառությամբ նշվեց ‹‹Բերքի տոնը››

Ինչպես ամեն տարի, այս տարի ևս Արագածոտնի մարզի Կարբի գյուղում նոյեմբերի 7-ին մեծ շուքով և խանդավառությամբ նշվեց արդեն ավադական դարձած ‹‹Բերքի տոնը››: Տոնն առաջին հերթին նշանավորվեց  Կարբիի եկեղեցում մատուցված Սուրբ պատարագով և բերքի օրհնության արարողությամբ:   Կարբեցիներին ողջունելու և շնորհավորելու էին եկել այնպիսի պատվավոր հյուրեր, ինչպիսիք են Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ, գյուղի մեծ բարեկամ Արտաշես Բախշյանը, հայ գրող, հասարակական և քաղաքական գործիչ, սպորտի մասնագետ, սպորտային բժիշկ, լրագրող և ճանապարհորդ Զորի Բալայանը, Արագածոտնի մարզի համայնքների ղեկավարները և այլն: ‹‹Միջոցառման նպատակը Կարբի  համայնքի բնակչությանն էլ ավելի ամրապնդելը,...
ԱռողջապահությունԳլխավոր

Բոլոր խնդիրները լուծելի են, եթե մշտական հետևողականություն է ցուցաբերվում. Հ. Հարությունյան

Երևանի № 15 պոլիկլինիկայի տնօրեն Հակոբ Հարությունյանի հետ զրուցում ենք ստացիոնար բուժհաստատությունների և առհասարակ առողջապահական համակարգի սպասարկման, խնդիրների, նորությունների, հեռանկարների և ոլորտին...
1 2 3 4
Page 1 of 4