Չինաստանում պատրաստվում են մինչև փետրվարի կեսերը COVID-ի դեմ 50 միլիոն մարդու պատվաստել
Չինաստանի իշխանությունները պլանավորում են մինչև Գարնան տոնը՝ լուսնային օրացույցով Նոր տարի, կորոնավիրուսի դեմ առնվազն 50 միլիոն մարդու պատվաստել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 18-ին հաղորդել Է South China Morning Post հոնկոնգյան հրատարակությունը: 2021 թվականին Գարնան տոնը կամ լուսնային Նոր տարվա առաջին օրն ընկնում Է փետրվարի 12-ին: Պատվաստման համար օգտագործվելու են չինական պատվաստանյութեր, որոնք մշակվել են Sinopharm եւ Sinovac Biotech Ltd ընկերությունների կողմից: Նրանցից յուրաքանչյուրի պատվաստման կուրսը կանցնի երկու փուլով: Պլանավորվում Է, որ ընկերությունները կմատակարարեն 100 մլն չափաբաժին պատրաստուկ: Մինչև լուսնային Նոր տարին բնակչությանն առավելագույն չափով պատվաստելու ձգտումը կապված Է...