Որ դեպքում պետական կառույցը կկարողանա դադարեցնել լրագրողի հավատարմագրումը. ԱԺ-ն քննարկեց օրենքի նախագիծը
ՀՀ ազգային ժողովը քննարկեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների ներկայացրած օրենքի նախագիծը, որով սահմանվում է, որ պետական մարմնի կողմից սեփական նախաձեռնությամբ լրագրողի հավատարմագրումը կարող է դադարեցվել միայն, եթե հավատարմագրման դադարեցման համար նախատեսված կանոնների խախտման համար գրավոր նախազգուշացվելուց հետո մեկ տարվա ընթացքում լրագրողը կրկին խախտում է կանոնները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Զանգվածային լրատվության մասին»...










