ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԿԽՄԿ պատվիրակությանը. քննարկվել են արցախյան առաջին և երկրորդ պատերազմների արդյունքում անհայտ կորած անձանց վերաբերող հարցեր
Հոկտեմբերի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) փոխնախագահ Ժիլ Կարբոնյեի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԽՄԿ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով տարածաշրջանային տնօրեն Մարտին Շյուպը և ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոն: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն: Քննարկվել են երկկողմ համագործակցությանը,...









