Երևանում հաշմանդամություն ունեցող երեխաներին ուղեկցող անձինք կկարողանան անվճար օգտվել հասարակական տրանսպորտից
Հաշմանդամություն ունեցող երեխաներին ուղեկցող անձինք հնարավորություն են ստացել անվճար երթևեկել հասարակական տրանսպորտով։ Համապատասխան որոշումն ընդունվել է հոկտեմբերի 13-ին՝ Երևանի ավագանու նիստում։ Ավելի վաղ հասարակական տրանսպորտից անվճար օգտվելու արտոնություն ունեին միայն հաշմանդամություն ունեցող երեխաները։ Հաշմանդամություն ունեցող երեխային ուղեկցելու պարագայում ուղեկցող անձը հասարակական տրանսպորտից օգտվելիս որևէ տոմս ներկայացնելու պարտավորություն չի ունենա...











