Ըստ մեղադրանքի՝ «Երևան» բժշկագիտական կենտրոնի բժիշկները «Արմեդ» համակարգ են մուտքագրել կեղծ տեղեկություններ
2026 թվականի հոկտեմբերի 21-ին Հակակոռուպցիոն դատարան է ստացվել քրեական գործ այն մասին, որ «Երևան» բժշկագիտական կենտրոն ՓԲԸ-ի բժիշկները խաբեությամբ և ծառայողական լիազորություններն օգտագործելով՝ «Արմեդ» առողջապահական էլեկտրոնային համակարգ են մուտքագրել փաստացի մատուցված բժշկական ծառայությունների վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ։ Գործը մակագրվել է դատավոր Վարդգես Ստեփանյանին։ Iravaban.net-ը տեղեկանում է Դատալեքս դատական տեղեկատվական...











