Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունն առաջիկա օրերին կլինի նորմայից բարձր․ խորհուրդ է տրվում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը նախազգուշացնում է, որ պայմանավորված առաջիկա օրերին սպասվող բարձր ջերմային ֆոնով՝ ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը օգոստոսի 9-14-ը սպասվում է նորմայից զգալի բարձր, ուստի խորհուրդ է տրվում ցերեկը՝ ժամը 11։00-17։00 ընկած ժամանակահատվածում, խուսափել արևի ուղիղ ճառագայթներից։ Օգոստոսի 10-14-ին, ցերեկը ժամը 16։00-18։00 ընկած ժամանակահատվածում Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում և Երևանում...









