Աշխատում ենք անել առավելագույնը, որ ժողովուրդն ամեն ինչ ունենա. Ա.Եսայան
Ինչպես արդեն հայտնել ենք, այս տարի հանրապետությունում կմեկնարկի համայնքների խոշորացման ծրագիրը, որը կատարվելու է ըստ համայնքների միջև հեռավորության, բնակիչների թվի և համատեղելիության: Այս առթիվ եղել ենք ՀՀ մի շարք մարզերում, զրուցել համայնքի ղեկավարների, աշխատակիցների, բնակիչների հետ՝ նրանց կարծիքն ու տեսակետն իմանալու համար: Այս անգամ եղանք ՀՀ Արմավիրի մարզի Մերձավան համայնքում: Վերոնշյալի և համայնքին վերաբերող այլ հարցերի շուրջ զրուցեցինք գյուղապետի տեղակալ Արևատ Եսայանի հետ. «Համայնքի ղեկավար Լ.Գրիգորյանը Եվրոպայից վերադարձից հետո փորձի փոխանակաման արդյունքում ստացված իր տպավորություններով կիսվել է մեզ հետ՝ նկատելով, որ այնտեղ համայնքների խոշորացման ծրագիրն արդյունավետ կերպով ծառայում է իր...







