Հասարակություն

Շորթման կասկածանքով ձերբակալվել են Analitik.am կայքի տնօրենն ու օգնականը

Մայիսի 2-ին ՀՀ ԱԺ պատգամավորներից մեկը ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ-ում հաղորդում է տվել, որ «analitik.am» լրատվական կայքի տնօրենը կայքում պարբերաբար իր անձի, ընտանիքի անդամների, ինչպես նաև իր` որպես ԱԺ պատգամավորի գործունեությանը վերաբերող սուտ տեղեկատվություններ, զրպարտություններ և վարկաբեկիչ այլ նյութեր հրապարակելու կապակցությամբ հանդիպումներ է ունեցել իր հետ, որոնց ընթացքում, անդրադառնալով կայքի նախկին հրապարակումներին, դրանք չդադարեցնելու և հետագայում […]


Քլունին ժամանեց Հայաստան (Ֆոտո)

Հոլիվուդյան հանրահայտ դերասան Ջորջ Քլունին  քիչ առաջ ժամանեց Հայաստան։ Աստղին դիմավորողների շարքում էր հայտնի գործարար Ռուբեն Վարդանյանը, որը Aurora Prize for Awakening Humanity միջազգային մրցանակաբաշխության հիմնադիրներից է: NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ այցի շրջանակներում Քլունին մասնակցելու է Aurora Prize for Awakening Humanity միջազգային առաջին մրցանակաբաշխությանը՝ կազմակերպված հայ գործարարներ Ռուբեն Վարդանյանի, Նուբար Աֆեյանի եւ Կարնեգի կորպորացիայի նախագահ […]


Գրիպի որ նշանների դեպքում է երեխային պետք տեղափոխել հիվանդանոց. ՀՀ ԱՆ

Գրիպը   վարակիչ հիվանդություն է, որը տարածվում է օդակաթիլային ճանապարհով: Գրիպի հիմնական ախտանշաններն են՝ ընդհանուր թուլությունը, ջերմությունը, մկանացավերը, հազը, գլխացավը: Որոնք են գրիպի հիմնական նշանները, որոնց առկայության դեպքում պարտադիր պետք է հրավիրել մանկաբույժի կամ ընտանեկան բժշկի կամ էլ երեխային տանել առաջնային բուժհիմնարկ՝ պոլիկլինիկա/առողջության կենտրոն` • ջերմության բարձրացում` 380C–ից բարձր, • հազ, • հարբուխ, • կոկորդի ցավ, […]


Մեքսիկացի ընթերցողներին ներկայացվեցին Հայոց Ցեղասպանության թեմայով բազմաթիվ աշխատություններ

ՀՀ Մշակույթի նախարարության և Մեքսիկայում ՀՀ դեսպանության համագործակցության շնորհիվ Հայաստանն այս տարի առաջին անգամ մասնակցում է նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 6-ը տեղի ունեցող Գվադալախարայի Գրքի Միջազգային Փառատոնին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։ Հայկական տաղավարը ներկայացված է շուրջ 180 անուն (ավելի քան 2000 կտոր) գրքերով, որոնք տպագրվել են ոչ միայն Հայաստանում, այլ […]


Ուժեղ քամին Արմավիրի մարզի Արտիմետ գյուղում ավերածությունների պատճառ է դարձել (լուսանկարներ)

Վերջին օրերին ուժեղ քամին ավերածությունների պատճառ է դարձել գրեթե ողջ հանրապետությունում ՝ առանց այն էլ դժվարություններով ապրող մարդուն գցելով անելանելի դրության մեջ: Ասվածիս վառ օրինակն է Արմավիրի մարզի Արտիմետ գյուղը, որտեղ նոյեմբերի 13-ի լույս  14-ի գիշերը սաստիկ քամին պոկել է գյուղացի Վարդան Կիրակոսյանին պատկանող, բնակելի տան հարևանությամբ գտնվող, որպես մառան ծառայող շինության պատն ու տանիքը՝ […]


Կարբիում մեծ շուքով և խանդավառությամբ նշվեց ‹‹Բերքի տոնը››

Ինչպես ամեն տարի, այս տարի ևս Արագածոտնի մարզի Կարբի գյուղում նոյեմբերի 7-ին մեծ շուքով և խանդավառությամբ նշվեց արդեն ավադական դարձած ‹‹Բերքի տոնը››: Տոնն առաջին հերթին նշանավորվեց  Կարբիի եկեղեցում մատուցված Սուրբ պատարագով և բերքի օրհնության արարողությամբ: Կարբեցիներին ողջունելու և շնորհավորելու էին եկել այնպիսի պատվավոր հյուրեր, ինչպիսիք են Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ, […]


«ՅԱՐԵՆ ՏԻՐՈՋՆ Ա ՑԱՎ ՏԱԼԻՍ»

16 տարի է անցել ԱԺ-ում տեղի ունեցած ոճրագործությունից, սակայն այսօր` հոկտեմբերի 27-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշել է, որ 1999 թվականի «Հոկտեմբերի 27»-ի դեպքերը բացահայտված են: Մինչդեռ ԱԺ նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանն այսօր ավելի վաղ կարծիք էր հայտնել, որ «Հոկտեմբերի 27»-ը բացահայտված չէ, այն բացահայտելու համար […]


Այսօր 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ողբերգության տարելիցն է (տեսանյութ)

1999-ի հոկտեմբերի 27-ին Ազգային Ժողովի դահլիճում սպանվեցին Աժ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, Աժ փոխնախագահներ Ռուբեն Միրոյանը, Յուրի Բախշյանը, պատգամավորներ Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը, Արմենակ Արմենակյանը, նախարար Լեոնարդ Պետրոսյանը: Ստորև ներկայացնում ենք ողբերգական օրվա տեսանյութն՝ առանց մեկնաբանության:  


Թուրքիան ստեղծվել է կեղծիքի հիմքի վրա. Փընար Սելեք

««Որովհետեւ հայ են» գիրքը դա յուրատեսակ վկայությունն ու ճիչն է բոլոր այն մարդկանց, ովքեր կոտրել են իրենց ներսի ժխտողականությունը և հարցականի տակ են դրել բոլոր այն «ճշմարտությունները», որոնք քարոզվում են Թուրքիայում»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը այս մասին ասաց առաջին անգամ Հայաստան այցելած թուրք մտավորական, սոցիոլոգ, «Որովհետեւ հայ են» գրքի հեղինակ Փընար Սելեքը: Հեղինակը նշեց, որ […]


Հանրապետությունում գրիպի Ա և Բ տեսակների հարուցիչներ չեն արձանագրվել

«Սուր շնչառական վարակների ներկա իրավիճակն օրինաչափ է։ Յուրաքանչյուր տարի ՀՀ առողջապահության նախարարությունը բարձրաձայնում է, որ հանրապետությունում դիտվում է սուր շնչառական վարակների երկու ալիք։ Առաջին ալիքն սկսվում է սեպտեմբերի վերջին տասնօրյակից կամ հոկտեմբերից, իսկ երկրորդը` դրան հաջորդող տարվա փետրվար ամսից»,-նախարարությունում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վտանգավոր և օդակաթիլային վարակների […]