Երկու կողմից ամբողջությամբ փակում ենք Բաղրամյան պողոտան. Գեղամ Մանուկյան
Բաղրամյան պողոտան եւ Դեմիրճյան փողոցը 5 րոպեով դադարեցնում են իրենց երեւեկությունը, որպեսզի արտահայտենք մեր դիրքորոշումները. Հիմա ամբողջությամբ փակում ենք Բաղրամյան պողոտան: Այս մասին այսօր՝ մայիսի 6-ին, ՀՅԴ-ականների գլխավորած երթի ժամանակ հայտարարեց աժ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: «Մենք խաղաղ իրազեկման երթ ենք իրականացնում եւ մեր քաղաքացիները ցանկացած տեղ իրավունք ունեն իրենց քաղաքացիական դիրքորոշումն արտահայտել: Խնդրում եւ պահանջում ենք իրավապահներին չդիմել սադրանքների, բռնի գործողությունների»,-ասաց նա: Ներկաները սկսեցին վանկարկել «Նիկոլ մարդասպան», «Տեր ենք մեր հայրենիքին»: Նշենք, որ այս պահին ընդդիմադիր շարժումը Ֆրանսիայի հրապարակից 4 ուղղություններով երթ է իրականացնում: ...









