Պաշտոնական

Կյանքը de factoՊաշտոնական

Արամ Վարդևանյանը հանդիպել է ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին 

  ԱԺ նախագահի տեղակալ Արամ Վարդևանյանը հոկտեմբերի 14-ին հանդիպել է մեր երկրում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեի հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հարություն Հարությունյանը և պատգամավոր Իրինա Յոլյանը։ Ողջունելով դեսպանին՝ Արամ Վարդևանյանը շնորհավորել է Ֆլորիան Էսկյուդիեին առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ Հայաստանում վերջինիս նշանակումը կլինի արդյունավետ՝ ի շահ Հայաստանի և Ֆրանսիայի։ ԱԺ փոխնախագահն ընդգծել է Ֆրանսիայի կարևոր և պատմականորեն ձևավորված դերակատարությունը Հայաստանի Հանրապետության հետ հարաբերությունների զարգացման գործում։ Նշվել է, որ երկու երկրների ռազմավարական գործակցությունն ու երկկողմ կնքված փաստաթղթերն ամուր հիմք են համագործակցության խորացման համար։ Արամ Վարդևանյանն իր դիտարկումներն է ներկայացրել մեր երկրում ժողովրդավարության և իրավունքի գերակայության, ԵԽԽՎ զեկույցի ու հետընտրական գործընթացների վերաբերյալ։ Անդրադարձ է կատարվել նաև Ադրբեջանում ապօրինի պահվող հայերի խնդիրներին և այլ հարցերի։ Դեսպանը խոսել է Ֆրանսիա-Հայաստան խորհրդարանական հարաբերությունների կարևորությունից՝ այս համատեքստում ընդգծելով բարեկամական խմբերի դերակատարությունը։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստան-Եվրամիություն փոխգործակցությանն ու հատկապես վիզաների ազատականացման գործընթացին։ Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ։...
ՄիջազգայինՊաշտոնական

Ռուսպրոդսոյուզը գնահատել է Հայաստանից գյուղատնտեսական արտադրանքի սահմանափակումների հետևանքները

Հայաստանից գյուղատնտեսական արտադրանքի ներմուծման սահմանափակումները գործնականում չեն ազդել ռուսաստանյան շուկայի վրա, սակայն խնդիրներ են ստեղծել հայ արտադրողների համար, РИА Новости-ին...
Կյանքը de factoՊաշտոնական

<<Հայաստան>> խմբակցության պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենի հետ

<<Հայաստան>   ԱԺ <<Հայաստան>> խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանը և խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը հոկտեմբերի 8-ին հանդիպել...
Կյանքը de factoՊաշտոնական

Ազգային ժողովում հյուրընկալվել են Հունգարիայի խորհրդարանի ազգային փոքրամասնությունների խոսնակները

  ԱԺ նախագահի տեղակալ Հայկ Կոնջորյանը, Հայաստանի խորհրդարանում ազգային փոքրամասնությունները ներկայացնող պատգամավորներ Ռուստամ Բաքոյանը, Ալեքսեյ Սանդիկովը և Արման Ավչյանը հոկտեմբերի...
ՄիջազգայինՊաշտոնական

Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ

«3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի երկրների ԱԳ նախարարների հաջորդ նիստի անցկացման վայրը պետք է որոշեն Ադրբեջանն ու Հայաստանը, Ռուսաստանը պատրաստ է...
ՄիջազգայինՊաշտոնական

Եվրամիությունը պատրաստ է աջակցել Հայաստանին՝ ԵՄ-ին մերձենալու ճանապարհին․ Մարթա Կոս

Եվրամիությունը պատրաստ է աջակցել Հայաստանին՝ ԵՄ-ին մերձենալու ճանապարհին, հայտարարել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը։ «Սա մեծ ճանապարհային քարտեզ...
Կյանքը de factoՊաշտոնական

Սարգիս Հայոցյանն ազատվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սարգիս Հայոցյանը ազատվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից։   «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի...
Կյանքը de factoՊաշտոնական

ՌԴ-ում ՀՀ-ի դեսպանությունը ժամանակավորապես կդադարեցնի անձնագրերի տրամադրումը

Հայաստանում անձը հաստատող փաստաթղթերի նոր կենսաչափական համակարգի ներդրման կապակցությամբ՝ 2026 թվականի հոկտեմբերի 5-ից Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանության և հյուպատոսական հիմնարկների...
Կյանքը de factoՊաշտոնական

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանին 

ՀՀ Ազգային ժողովի նախագահն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանին   ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 23-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին։   Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու տարբեր ոլորտներում համագործակցության շարունակական խորացմանն առնչվող հարցեր։   Զրուցակիցներն անդրադարձել են խորհրդարանական կապերի ընդլայնման հնարավորություններին, ինչպես նաև տարածաշրջանային մի շարք հարցերի։...
1 2 3 4 … 31
Page 2 of 31