Կյանքը de facto

ՀՀ կառավարությունը կաջակցի Արցախի առանձին շրջաններից տեղահանված ավելի քան 3000 ընտանիքի ձեռք բերել անշարժ գույք

357views

ՀՀ կառավարությունը կաջակցի Արցախի առանձին շրջաններից տեղահանված ավելի քան 3000 ընտանիքի ձեռք բերել անշարժ գույք կամ կառուցել անհատական բնակելի տուն

Կառավարությունը բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագիրը հաստատեց հինգշաբթի։ Շահառու կարող են լինել 2020-ի սեպտեմբերի 27-ի դրությամբ Արցախի առանձին շրջաններում հաշվառված և վերջին 3 ամսում փաստացի Արցախում բնակված իսկ հաշվառում չունենալու դեպքում՝ վերջին 3 տարում փաստացի բնակված ընտանիքները։ Երևանում բնակարան ձեռք բերելու, կամ անհատական տուն կառուցելու համար մինչև 8, Հայաստանի մարզերում մինչև 10, Արցախում մինչև 12 միլիոն դրամ հիփոթեկային վարկի ժամանակացույցով սահմանված թե՛ մայր գումարը, թե՛ համապատասխանաբար տոկոսագումարները կսուբսիդավորի պետությունը։

Leave a Response