Ուժեղ քամին Արմավիրի մարզի Արտիմետ գյուղում ավերածությունների պատճառ է դարձել (լուսանկարներ)
Վերջին օրերին ուժեղ քամին ավերածությունների պատճառ է դարձել գրեթե ողջ հանրապետությունում ՝ առանց այն էլ դժվարություններով ապրող մարդուն գցելով անելանելի դրության մեջ: Ասվածիս վառ օրինակն է Արմավիրի մարզի Արտիմետ գյուղը, որտեղ նոյեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը սաստիկ քամին պոկել է գյուղացի Վարդան Կիրակոսյանին պատկանող, բնակելի տան հարևանությամբ գտնվող, որպես մառան ծառայող շինության պատն ու տանիքը՝ վնասելով նաև մեքենան: Կարծես թե այսքանը բավարար չէր՝ տանիքի թիթեղը ուժեղ հոսանքից պատուհանը ջարդվելով ներս է ընկել՝ ահ ու սարսափի մատնելով տան անդամներին: Բարեբախտաբար, կամ երեևի թե ճիշտ կլինի սա հրաշք համարել, բայց սենյակում այդ...





