archivearoxjapahutyun

Առողջապահություն

Կորոնավիրուսից մահացությունների դեպքերն ամբողջ աշխարհում նվազել են 10%-ով․ ԱՀԿ

Նախորդ շաբաթ կորոնավիրուսից մահացությունների թիվն աշխարհում նվազել է 10, իսկ վարակվածների թիվը`16 տոկոսով: Տվյալները հրապարակվել են Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության կայքում,...
Առողջապահություն

ՌԴ-ում մշակել են տեխնոլոգիա, որի օգնությամբ հնարավոր կլինի պատվաստանյութ ստեղծել «Covid-19»-ի միանգամից մի քանի տեսակների դեմ

ՌԴ Գամալեայի անվան համաճարակաբանության և միկրոկենսաբանության ազգային հետազոտական կենտրոնի մասնագետները տեխնոլոգիա են մշակել, որը թույլ կտա արագ պատվաստանյութեր ստեղծել կորոնավիրուսի միաժամանակ մի քանի տեսակների դեմ: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս մասին հայտնել է կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը: «Մենք այժմ մեր ինստիտուտում տեխնոլոգիա ենք մշակել, որը թույլ է տալիս շատ արագ և արդյունավետորեն պատվաստանյութ ստեղծել, որի կազմում ընդգրկված կլինեն կորոնավիրուսի ոչ թե մեկ, այլ երկու, երեք, չորս և հինգ տարբեր տեսակների հակամարմիններ»,- ասել է մասնագետը: Վերջինս հավելել է, որ նման պատվաստանյութը միաժամանակ իմունիտետ կստեղծի կորոնավիրուսի տարբեր տեսակի վարակների դեմ, որոնք կսպառնան և...
Առողջապահություն

ԱՀԿ-ն հայտարարել է կորոնավիրուսային համավարակի նահանջի մասին

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է կորոնավիրուսային համավարակի նահանջի մասին, միևնույն ժամանակ շեշտել կանխարգելման միջոցառումները շարունակելու անհրաժեշտությունը: Այս մասին ԱՀԿ-ի ճեպազրույցի...
Առողջապահություն

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 195, մահվան՝ 7 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 166 427 է, մահվան դեպքերինը՝ 3817

Հայաստանում հունվարի 27-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 195 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 166 427-ի: Ինչպես տեղեկացնում է...
ԱռողջապահությունԱրժեքներ

Գիտնականները նոր դեղամիջոց են հայտնաբերել, որը «Քովիդ-19»-ի դեմ պայքարում մոտ 30 անգամ ավելի արդյունավետ է, քան ռեմդեսվիրը

Պլիտիդեպսին դեղամիջոցը, որը նախկինում կիրառվել է օնկոլոգիական հիվանդությունների դեմ պայքարում, նախնական տվյալներով լավ արդյունք է ցույց տվել կորոնավիրուսի բուժման ժամանակ:...
Առողջապահություն

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 58, մահվան՝ 10 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 166 094 է, մահվան դեպքերինը՝ 3800

Հայաստանում հունվարի 25-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 58 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 166 094 -ի: Ինչպես...
ԱռողջապահությունԿյանքը de facto

Հայ վիրաբույժը Լիոնում ղեկավարել է ուսից սկսող 2 ձեռքի աշխարհում առաջին փոխպատվաստման վիրահատությունը

Իսլանդացի մի մարդ ստացել է աշխարհում առաջին՝ ուսից սկսող երկու ձեռքի փոխպատվաստում Ֆրանսիայի Լիոն քաղաքում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է...
ԱռողջապահությունԿյանքը de factoՀասարակություն

Արսեն Թորոսյանն ազատվեց առողջապահության նախարարի պաշտոնից, այդ պաշտոնում նշանակվեց Անահիտ Ավանեսյանը

Նախագահի հրամանագրով՝ Արսեն Թորոսյանն ազատվեց Առողջապահության նախարարի պաշտոնից: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Արսեն Թորոսյանին ազատել առողջապահության նախարարի պաշտոնից»,- ասված է նախագահի որոշման մեջ: Ավելի վաղ նախագահի աշխատակազմից հաստատել էին տեղեկությունն առ այն, որ Նիկոլ Փաշինյանն Արմեն Սարգսյանին առաջարկել է Արսեն Թորոսյանին ազատել պաշտոնից: Առողջապահության նախարարի պաշտոնում Նախագահի հրամանագրով նշանակվել է Անահիտ Ավանեսյանը: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Անահիտ Ավանեսյանին...
ԱռողջապահությունՄիջազգային

ՌԳԱ-ի նախագահը «Սպուտնիկ V» պատվաստանյութի մշակումը համարել է համաշխարհային սենսացիա

Կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստանյութի մշակումը հայրենական գիտնականների միակ ձեռքբերումը չԷ, բեկումնային հետազոտություններ կան նաև այլ ոլորտներում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի (ՌԳԱ) նախագահ Ալեքսանդր Սերգեևը հայտարարել Է հունվարի 13-ին «Ռոսիյսկայա գազետա»-ում հրապարակված հարցազրույցում: «Կորոնավիրուսի դեմ մեր պատվաստանյութերը սենսացիա են դարձել ամբողջ աշխարհի համար, ինչ-որ մեկն անմիջապես սկսեց կասկածներ հայտնել, ինչը և հասկանալի Է՝ մրցակցությունը շատ դաժան Է: Բացի պատվաստանյութից, մենք ունենք նաև այլ լուրջ ձեռքբերումներ»,-ասել Է Սերգեևը՝ պատասխանելով հրատարակության այն հարցին, թե ինչպիսին են Ռուսաստանի գիտության ձեռքբերումները համաշխարհային մակարդակով: ՌԳԱ-ի նախագահի խոսքով՝ նաև «համաշխարհային աստղաֆիզիկայի համար բեկում են...
1 … 16 17 18 19 20
Page 18 of 20