Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների առաջին հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում. Չավուշօղլու
Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների առաջին հանդիպումը հարաբերությունների կարգավորման հարցով տեղի կունենա Մոսկվայում: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն: «Հատուկ ներկայացուցիչներ են նշանակվել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում: Առաջին հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում: Հուսով ենք, որ Հայաստանը կգործի միջազգային իրավունքի շրջանակում»,- ասել է Չավուշօղլուն: Նա հավելել է, որ ավիաչվերթները Ստամբուլի և Երևանի միջև կբացվեն առաջիկա օրերին: Հիշեցնենք, որ Թուրքիան հատուկ ներկայացուցիչ է նշանակել ԱՄՆ-ում իր նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը ներկայացնելու է ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը:...







