«Տատիկի հեքիաթ»-ը՝ Ժեստ հոգեբանական կենտրոնում
Երեխաները մեր ապագան կերտողն են, վաղվա մեր հույսն ու լույսը, և մենք պետք է, պարտավոր ենք նրանց ամեն օրը լցնել հեքիաթով, միասին հավատալ հրաշքների՝ ինչ էլ որ լինի: Այս ոսկե կանոնին հավատարիմ՝ սույն թվականի դեկտեմբերի 23-ին, Ժեստ հոգեբանական կենտրոնում մեր փոքրիկների օրը վերածվել էր իսկական հեքիաթի՝ ամանորյա իրական ու գունեղ միջոցառման տեսքով: Ծրագրում ամանորյա տոնակատորությունն էր՝ իր բոլոր ծիսական, ավանդական փուլերով, հայկական գաթայով, խնձորներով զարդարված՝ կենաց ծառը խորհրդանշող տոնածառով և, ինչպես նշում է միջոցառումների կազմակերպիչ Զվարթ Օսիպյանը, կենտրոնի հետ միասին որոշեցին իրականցնել այս ծրագիրը՝ Արցախցի և զինվորականների երեխաներին...





