Նոբելյան մրցանակակիրները, տիեզերագնացներն ու աշխարհահռչակ երաժիշտները Հայաստանում են՝ հանրայնացնելու և մոտեցնելու գիտությունը
Սթարմուսը սկսում է իր համահաստանյան գիտական արշավը, որին ներգրավված են շուրջ 5 տասնյակ գիտնականներ, այդ թվում՝ Նոբելյան մրցանակակիրներ, աստղագնացներ, արտիստներ ու երաժիշտներ։ «Սթարմուս փառատոնի կայացումը Հայաստանում այլևս իրականություն է»,—այսպիսի հակիրճ, բայց չափազանց հուզական նախադասությամբ սկսեց իր ելույթը աշխարհահռչակ գիտնական, Սթարմուս փառատոնի համահիմնադիր Գարիկ Իսրաելյանը՝ նվիրված փառատոնի մեկնարկին։ «Հպարտ եմ, որ իմ հայրենի երկրում կարողացանք այսպիսի շքեղ ու իրապես համաշխարհային մասշտաբի իրադարձության նախաձեռնողը լինել։ Ի ուրախություն ինձ՝ STARMUS-ի նման համաշխարհային փառատոնի հեղինակավոր խորհրդի՝ Հայաստանում հաջորդ փառատոնն անցկացնելու որոշմանը նպաստեց երկրի պատմականորեն ամրագրված հարուստ գիտական ժառանգությունն ու ներկայումս՝ զարգացումներն այս ուղղությամբ։ Իսկապես,...





