![](https://gmpress.am/wp-content/uploads/2022/03/download_1.thumb_-750x450.png)
982views
Անթալիայում սկսվել է Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի և Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը, հայտարարել է ՌԴ դիվանագիտական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Անթալիայում սկսվել է Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարների հանդիպումը։ Ձևաչափը՝ «առանց փողկապի», — գրել է նա իր Telegram ալիքում:
Դրանից հետո նախատեսվում է Ռուսաստանի Դաշնության, Թուրքիայի և Ուկրաինայի արտգործնախարարների համատեղ հանդիպումը։
add a comment