Դատախազները առարկում են Քոչարյանի և մյուսների նկատմամբ 300․1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությանը
802
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ Աննա Դանիբեկյանի, կայանում է սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով հերթական նիստը:
Նախատեսվում է, որ դատարանը կքննարկի Ռ․ Քոչարյանի նկատմամբ Քր․ Օր․-ի 300․1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ պաշտպանական կողմի դիմումը, որը ներկայացվել է դեռևս մարտի 27-ին։
Հիշեցնենք, որ ՍԴ-ն անվավեր և հակասահմանադրական է ճանաչել Քրեական օրենսգրքի 300․1 հոդվածը, նշելով, որ այն հակասում է Սահմանադրության 78 և 79-րդ հոդվածներին։
add a comment