ԱռողջապահությունԳլխավոր

Հայտնաբերվել է մակաբույծ, որը կարող է մարդուն վարակել քաղցկեղով

4.1kviews

Հիվանդությունների վերահսկման ու  կանխարգելման ամերիկյան կենտրոնի գիտնականներն առաջին անգամ պատմության մեջ գրանցել են մարդու քաղցկեղով վարակվելու դեպք: Քաղցկեղածին բջիջները մարդուն փոխանցվել էին   գաճաճ երիզորդից:

 

2013 թվականին  կոլումբական Մեդելին քաղաքի 41 ամյա բնակիչը, ում մոտ մի քանի տարի առաջ արդեն ախտորոշվել էր ՄԻԱՎ, դիմել էր բժշկի, քանի որ  ամիսներ շարունակ տառապում էր տենդից, հազից,  հոգնածությաննից ու քաշի կորստից:

Հիվանդի թոքերի, լյարդի, մակերիկամների ու ավշային հանգույցների հետազոտության ժամանակ բժիշկները հայտնաբերել  էին բազմաթիվ  չարորակ ուռուցքներ: Սակայն մասնագետներին շփոթության մեջ էր գցել այն, որ քաղցկեղածին բջիջները չափից շատ փոքր են եղել:

 

Հիվանդի հետագա հետազոտությունները ու ԴՆԹ-ի անալիզները ցույց են տվել, որ քաղցկեղածին բջիջները հիվանդին փոխանցվել են գաճաճ  երիզորդից:

 

Եզակի հիվանդը մահացել էր  բժիշկների կողմից օրգանիզմում քաղցկեղածին ուռուցքների հայտնաբերումից 72 ժամ հետո:

Բժիշկներն առայժմ չեն կարող  հստակ նշել, թե նման դեպքերում բուժման որ տարբերակը կարող է օգնել, քանի որ մակաբույծների դեմ պայքարող դեղամիջոցները չեն կարող բուժել քաղցկեղը:
Մասնագետները կարծում են, որ կարող են օգտակար լինել մարդու քաղցկեղածին բջիջների բուժման համար նախատեսված դեղամիջոցները:

 

Աղբյուրը՝ med2.ru

Leave a Response