Կյանքը de facto

Ռուս խաղաղապահները, ընդհանուր առմամբ, ԼՂ-ում վնասազերծել են 24 923 պայթուցիկ առարկա, մաքրել են 1506 հա տարածք. ՌԴ ՊՆ

343views

Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի մարդասիրական ականազերծման վաշտի անձնակազմը շարունակում է պայթյունավտանգ առարկաներից տեղանքի մաքրման աշխատանքները, հաղորդում է ՌԴ ՊՆ-ն։

Մարտակերտ բնակավայրի շրջանում ռուս սակրավորները զննել են մասնավոր տների տնամերձ հատվածները, ինչպես նաև ընդհանուր օգտագործման ճանապարհները՝ դրանք պայթյունավտանգ առարկաներից մաքրելու համար։

Ռուս խաղաղապահների կողմից բնակավայրերի ականազերծման ընթացքում կիրառվում են «Ուրան 6» ժամանակակից ռոբոտատեխնիկական համալիրներ, որոնք թույլ են տալիս պայթյունավտանգ աշխատանքների կատարման ժամանակ ապահովել զինծառայողների անվտանգությունը և ցանկացած եղանակային պայմաններում պահպանել տեղանքի մաքրման բարձր տեմպը, նշում է գերատեսչությունը։

ՌԴ ՊՆ-ի հաղորդմամբ՝ Արցախում, ընդհանուր առմամբ, չպայթած զինամթերքից մաքրվել է 1506 հա տարածք, 468 կմ ճանապարհ, 1476 բնակարանաշինություն, այդ թվում՝ 30 սոցիալական կարևոր նշանակություն ունեցող օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 24 923 պայթուցիկ առարկա:

Leave a Response