ԳլխավորՔո էջը

Փոս… (Խմբագրության փոստից)

5.2kviews

Ես հորինել էի քեզ իմ տողերում սոսկ ու հավատում էի, որ իրական ենք ես, դու և մեր սերը: Ես ապրում էի այսօրով ու կյանքիցս վայելում լոկ այն ժամերը, որոնք նվիրում էիր ինձ, որոնց ընթացքում կարող էի անվերջ նայել աչքերիդ մեջ ու խոսել հայացքով, գլուխս խոնարհել ու շշնջալ՝ սիրում եմ քեզ……. Կարծում էի՝  աշխարհում փարոս ես ինձ համար, լույս ես ու հույս, բայց մի օր արթնացա երազիցս ու քեզ վանեցի իմ էությունից: Բայց ինչպես խոցն է դժվար ու ցավոտ հեռացվում մարդու մարմնից, այնպես էլ քո սերը հեռացնելը չափազանց խրթին էր ինձ համար: Ու երբ թվում է, թե մոռացել եմ քեզ՝ հանկարծ ինչ որ բան մտքերս նորից դեպի քեզ են ուղղվում: Նորից սկսում ես սրտումս գաղտագողի պտտվել՝ փորձառու գողի պես՝ հեռանալիս տանելով քեզ հետ ուրախության փոքրիկ նշույլներն անգամ: Արցունքի միջից անդադար շշնջում եմ անունը քո, կանչում եմ քեզ հեռու՜-հեռվից, բայց, իհարկե, լավ եմ հասկանում, որ այլևս ետ չես գալու: Ու հոսում են արցունքներս թաքու՜ն, հուշիկ, որ հանկարծ ոչ ոք չիմանա… չէ՞ որ ես եմ այդպես ուզել, ես եմ քեզ վանել ինձանից, զղջալու և առավել ևս արցունք թափելու համար չափից շատ ուշ է սիրելիս՝ դու հայր ես արդեն, իսկ ես հարսնացու սիրելի:

Իմ ու քո սրտում դատարկ են մեր սիրո տեղերը: Էլ չենք լինի միմյանց համար երբե՜ք, երբե՜ք……

 

Հարգելի ընթերցողներ, Ձեր դատին հանձնեցինք gmpress.am-ի  խմբագրություն ուղարկված ստեղծագործություններից մեկը: Հեղինակի անունն, իր իսկ ցանկությամբ, չենք հրապարակում:

Leave a Response