Գերմանիայից հատուկ չվերթով Երևան է ժամանել 30 տոննա հումանիտար օգնություն, ներառյալ 2 միկրոավտոբուս
Գերմանիայի դաշնային պաշտպանության նախարարության հատուկ չվերթով հունվարի 25-ին Երևան է ժամանել շուրջ 30 տոննա հումանիտար օգնություն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից: «Այն կազմակերպվել է Գերմանիայում ՀՀ դեսպանության, Հայ Առաքելական եկեղեցու Գերմանահայոց թեմի առաջնորդարանի և «Սիլվա Կապուտիկյան» գերմանահայ կանանց միության սերտ համագործակցությամբ»,-հայտնում են նախարարությունից: Հումանիտար օգնությունը ներառում...








