Ուղիղ 1 դար առաջ լոնդոնցի վիրաբույժ Ջոժեֆ Կարպյուն Եվրոպայում կատարեց առաջին պլաստիկ վիրահատությունը. այսօր արդեն պլաստիկ վիրաբուժությունն իր արժանի տեղն...
ԱՄՆ-ից ժամանած պլաստիկ վիրաբույժ, աշխարհահռչակ պրոֆեսոր Արթուր Սալիբյանն այսօր հանդիպել է Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին: Արթուր Սալիբյանը ներկայացրել է ուռուցքաբանական հիվանդությունների ժամանակ կրծքագեղձի վերականգնման և վիրահատության մեթոդի մեր երկրում ներդրման մանրամասները: Արթուր Սալիբյանը երկու տարի է, ինչ Հայաստանի տարբեր բժշկական կենտրոնների պլաստիկ վիրաբույժների հետ մեր երկրում առաջին անգամ կատարում է ԱՄՆ-ում լայնորեն տարածված վիրահատության այս տեսակը: «Երկու տարում մենք «Քանաքեռ Զեյթուն» և Հայ-ամերիկյան առողջության կենտրոններում կատարել ենք յոթ վիրահատություն»,- ասաց վիրաբույժը: Արթուր Սաիլբյանը տեղեկացրեց նաև, որ ծրագրված է նոր մեթոդով վիրահատություններ անցկացնել նաև Վ.Ա. ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը...
Ռուսաստանի գիտություններ ակադեմիայի ակադեմիկոս, օնկոլոգ Լեւոն Մկրտչյանը, որին ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանը օրերս «Ոսկե աստղ» պատվո նշան հանձնեց, ստեղծել է քաղցկեղը կանխարգելող պատվաստանյութ. «Ես քսանհինգ տարի աշխատել եմ` պրոֆիլակտիկ հակաքաղցկեղային պատվաստանյութ ստեղծելով : Ընդգծում եմ`պրոֆիլակտիկ, քանի որ այժմ աշխարհում կա մոտ երեսուն թերապեւտիկ պատվաստանյութ: Փորձակումների ընթացքում պարզ դարձավ, որ պատվաստանյութը ոչ միայն բարձրացնում է հակաքաղցկեղային բնական դիմադրողականությունը, այլեւ ինչ-որ չափով նպաստում, որ քաղցկեղ չառաջանա: Ինչ-որ չափով եմ ասում, քանի որ օնկոլոգիայում ընդունված չէ միանշանակ բնորոշումներով առաջնորդվել: Պատվաստանյութի շնորհիվ ոչ միայն քաղցկեղը կկանխարգելվի, այլեւ քաղցկեղի վիրահատությունից հետո հնարավոր կդառնա մետաստազների չառաջացումը,...
Բժշկական գիտությունների դոկտոր, վերարտադրողականության «Fertility center» կենտրոնի հիմնադիր տնօրեն, մանկաբարձ – գինեկոլոգ, վերարտադրողական բժշկության մասնագետ ` ռեպրոդուկտոլոգ, Հայաստանում Մարդու վերարտադրողականության...