Արա Աբրահամյանը հյուրընկալվել էր «Անանիա Շիրակացի» համալսարանում
Մայիսյան հաղթական ևս մեկ օր ավելացավ «Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարանի օրացույցում՝ մայիսի 7-ը: Օրը նշանակալի էր կրկնակի իրադարձություններով. միաժամանակ կայացավ «Լրագրողների վերապատրաստման» արագացված, անվճար դասընթացի ավարտական, պատերազմի ընթացքում հաշմանդամ դարձած զինվորների նախապատրաստական փուլը հաղթահարած բոլոր մասնակիցների անվճար կրթության հավաստագրի և ուսանողական տոմսերի հանձնման արարողությունները: Միջոցառման մասնակիցներին ողջունեց համալսարանի ռեկտոր Վաղարշակ Մադոյանը՝ շնորհակալություն հայտնելով սովորելու մեծ ցանկության, անկոտրում կամքի ու հավատի համար. «Ձեզ համար ինչ անենք՝ քիչ է, տղե՛րք»,- նշեց ռեկտորը՝ դիմելով հերոս տղաներին: Հատկանշական է, որ միջոցառման մասնակիցներին ողջունելու էր եկել նաև Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը. «Դուք...