archivehasarakutyun

ԳլխավորԿյանքը de factoՄիջազգային

Օտարերկրյա լրագրողները Ստեփանակերտում «Սմերչ»-ի չպայթած արկեր են գտել․ «ՌԻԱ Նովոստի»

Ստեփանակերտում աշխատող եվրոպացի լրագրողների խմբի անդամները «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի երկու չպայթած արկ են գտել իրենց հյուրանոցի հարևանությամբ, հաղորդել է «ՌԻԱ Նովոստի»  լրատվական գործակալության թղթակիցը: Գործակալության փոխանցմամբ՝ այժմ Ստեփանակերտում գտնվող լրագրողները արձանագրում են ավերածությունները, շփվում քաղաքացիների հետ։ Շվեյցարացի սիրողական լուսանկարիչը և ֆրանսիական ռադիոյի թղթակիցը իրենց հյուրանոցից 50 և 70 մետր հեռավորության վրա հայտնաբերել են «Սմերչ»-ի չպայթած երկու արկ: «Դժվար է պատկերացնել, թե ինչ կլիներ հյուրանոցի և այլ տների հետ, եթե նրանցից գոնե մեկը պայթեր»,- ասել են եվրոպացիները «ՌԻԱ Նովոստի»-ին: Գործակալությունը նշում է, որ «մոտակայքում պայթել է ևս մեկ «Սմերչ»՝ բառացիորեն ոչնչացնելով տեղի բնակիչ...
ԳլխավորԿյանքը de facto

Այս ամենը վկայում է հայկական բնակչության նկատմամբ էթնիկ զտումների՝ ադրբեջանական քաղաքականության մասին. ՄԻՊ

Այս ամենը վկայում է էթնիկ զտումների նպատակի ու հայկական բնակչության նկատմամբ ահաբեկչություն խթանող ադրբեջանական քաղաքականության մասին: Այս մասին հայտարարություն է...
Կյանքը de factoՀասարակություն

Մենք՝ տեղաբնիկներս, հաղթելու ենք. Վահե Էնֆիաջյան

Ադրբեջանի և Թուրքիայի նեօսմանիստական լկտի քաղաքականության հերթական ավանտյուրան դրսևորվում է հետևյալում՝ Ադրբեջանը առաջին գիծ է ուղարկում էթնիկ փոքրամասնություններին՝ լեզգիներին, թալիշներին, ավարներին, թաթերին, քրդերին, թաթարներին։ Նրանք համալրում են ժամկետային զինծառայողների, գնդապետների, տանկիստների, հրետանավորների, ռազմական օդաչուների շարքերը։ Լենքորանի, Աստարայի, Լերիկի, Գուսարի, Խաչմազի, Գուբայի բնակիչներին, երիտասարդ տղաներին զրկում են սեփական կյանքը վարելու հնարավորությունից և ներքաշում թյուրքական արկածախնդրության մեջ` նրանց հետևում ազերիները թաքցնում են սեփական վախկոտներին բարձրաստիճան պաշտոնյաների երեխաներին։ Մեր պատերազմը այս ազգերի հետ չէ, մենք նրանց հետ անցած հազարամյակների պատմություն ունենք և այս ազգերը պահանջում են իրենց երեխաներին դուրս բերել ռազմի դաշտից, քոչվոր...
ԳլխավորԿյանքը de facto

Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 բազմաֆունկցիոնալ կործանիչի կողմից ՀՀ օդային տարածքում խոցվել է ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը

Այսօր ժամը 10:30-ից Թուրքիայի Հանրապետության ռազմաօդային ուժերին պատկանող F-16 կործանիչները օդ էին բարձրացել Ադրբեջանի Հանրապետության «Գյանջա» օդանավակայանից և ապահովում էին Ադրբեջանի «Դալյար» օդանավակայանից ՀՀ Վարդենիսի տարածաշրջանի Վարդենիս, Մեծ Մասրիք, Սոթք տարածաշրջաններում տեղակայված ՀՀ բնակավայրերի և ԶՈՒ ցամաքային ստորաբաժանումների ուղղությամբ Ադրբեջանի ՍՈՒ-25 և թուրքական արտադրության «Բայրաքթար» ԱԹՍ-ով ռմբահրթիռային հարվածները:Տվյալ ժամանակահատվածում ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի ստորաբաժանումներին կրակային աջակցման մարտական խնդիրներ էր կատարում յուրային ավիացիան։ Մարտական խնդիրը կատարելիս հակաօդային և օդային մարտերի ընթացքում Թուրքիայի Հանրապետության ռազմաօդային ուժերի F-16 բազմաֆունկցիոնալ կործանիչի կողմից ՀՀ օդային տարածքում խոցվել է ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը: Օդաչուն,...
ԳլխավորԿյանքը de factoՊաշտոնական

Հիմնովին հերքում ենք ՀՀ Վարդենիսի շրջանից Ադրբեջանի Դաշքեսանի շրջանը հրթիռակոծելու վերաբերյալ Ադրբեջանի ՊՆ-ի՝ Հայաստանին ուղղված մեղադրանքը․ ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Ադրբեջանի ՊՆ կողմից տարածված ապատեղեկատվության վերաբերյալ։ «Հիմնովին հերքում ենք Ադրբեջանի պաշտպանության նախարարության Հայաստանին ուղղված մեղադրանքը՝...
1 149 150 151 152 153
Page 151 of 153