archivehasarakutyun

ԳլխավորԿյանքը de facto

Մարդասիրական հրադադարի հայտարարությունից հետո հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն լարված․ տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են մարտական գործողությունները․ ՊԲ

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի միջնորդությամբ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման արդյունքներով ձեռք բերված մարդասիրական նպատակներով հրադադարի մասին հայտարարությունից հետո արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն լարված: Այս մասին հայտնում են ՊԲ-ից։ Առանձին հատվածներում շարունակվել են փոխհրաձգություններ, հրթիռա-հրետանային մենամարտեր: Ներկա պահին ճակատային գծում տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են մարտական գործողությունները: Առավել թեժ մարտեր են ընթանում հարավային ուղղությամբ: Հակառակորդը լայնորեն կիրառում է հարվածային թռչող սարքեր: ՊԲ ստորաբաժանումները հաջողությամբ դիմագրավում են հակառակորդի նախահարձակ գործողություններին և պատճառում ցավոտ հարվածներ: Նշենք, որ Մոսկվայում ավելի քան 11 ժամ տևած խորհրդատվական բանակցություններից հետո ՌԴ...
ԳլխավորԿյանքը de facto

Ըստ պայմանավորվածության՝ 12։00-ից ուժի մեջ է մտնում մարդասիրական նպատակներով հրադադարի պայմանավորվածությունը

Այսօր ժամը 12։00-ից արցախա-ադրբեջանական շփման գծում պետք է ուժի մեջ մտնի մարդասիրական նպատակներով հայտարարված հրադադարը՝ ռազմագերիների և պահվող այլ անձանց,...
ԳլխավորԿյանքը de factoՄիջազգային

Օտարերկրյա լրագրողները Ստեփանակերտում «Սմերչ»-ի չպայթած արկեր են գտել․ «ՌԻԱ Նովոստի»

Ստեփանակերտում աշխատող եվրոպացի լրագրողների խմբի անդամները «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի երկու չպայթած արկ են գտել իրենց հյուրանոցի հարևանությամբ, հաղորդել է «ՌԻԱ Նովոստի»  լրատվական գործակալության թղթակիցը: Գործակալության փոխանցմամբ՝ այժմ Ստեփանակերտում գտնվող լրագրողները արձանագրում են ավերածությունները, շփվում քաղաքացիների հետ։ Շվեյցարացի սիրողական լուսանկարիչը և ֆրանսիական ռադիոյի թղթակիցը իրենց հյուրանոցից 50 և 70 մետր հեռավորության վրա հայտնաբերել են «Սմերչ»-ի չպայթած երկու արկ: «Դժվար է պատկերացնել, թե ինչ կլիներ հյուրանոցի և այլ տների հետ, եթե նրանցից գոնե մեկը պայթեր»,- ասել են եվրոպացիները «ՌԻԱ Նովոստի»-ին: Գործակալությունը նշում է, որ «մոտակայքում պայթել է ևս մեկ «Սմերչ»՝ բառացիորեն ոչնչացնելով տեղի բնակիչ...
ԳլխավորԿյանքը de facto

Այս ամենը վկայում է հայկական բնակչության նկատմամբ էթնիկ զտումների՝ ադրբեջանական քաղաքականության մասին. ՄԻՊ

Այս ամենը վկայում է էթնիկ զտումների նպատակի ու հայկական բնակչության նկատմամբ ահաբեկչություն խթանող ադրբեջանական քաղաքականության մասին: Այս մասին հայտարարություն է...
Կյանքը de factoՀասարակություն

Մենք՝ տեղաբնիկներս, հաղթելու ենք. Վահե Էնֆիաջյան

Ադրբեջանի և Թուրքիայի նեօսմանիստական լկտի քաղաքականության հերթական ավանտյուրան դրսևորվում է հետևյալում՝ Ադրբեջանը առաջին գիծ է ուղարկում էթնիկ փոքրամասնություններին՝ լեզգիներին, թալիշներին, ավարներին, թաթերին, քրդերին, թաթարներին։ Նրանք համալրում են ժամկետային զինծառայողների, գնդապետների, տանկիստների, հրետանավորների, ռազմական օդաչուների շարքերը։ Լենքորանի, Աստարայի, Լերիկի, Գուսարի, Խաչմազի, Գուբայի բնակիչներին, երիտասարդ տղաներին զրկում են սեփական կյանքը վարելու հնարավորությունից և ներքաշում թյուրքական արկածախնդրության մեջ` նրանց հետևում ազերիները թաքցնում են սեփական վախկոտներին բարձրաստիճան պաշտոնյաների երեխաներին։ Մեր պատերազմը այս ազգերի հետ չէ, մենք նրանց հետ անցած հազարամյակների պատմություն ունենք և այս ազգերը պահանջում են իրենց երեխաներին դուրս բերել ռազմի դաշտից, քոչվոր...
ԳլխավորԿյանքը de facto

Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 բազմաֆունկցիոնալ կործանիչի կողմից ՀՀ օդային տարածքում խոցվել է ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը

Այսօր ժամը 10:30-ից Թուրքիայի Հանրապետության ռազմաօդային ուժերին պատկանող F-16 կործանիչները օդ էին բարձրացել Ադրբեջանի Հանրապետության «Գյանջա» օդանավակայանից և ապահովում էին Ադրբեջանի «Դալյար» օդանավակայանից ՀՀ Վարդենիսի տարածաշրջանի Վարդենիս, Մեծ Մասրիք, Սոթք տարածաշրջաններում տեղակայված ՀՀ բնակավայրերի և ԶՈՒ ցամաքային ստորաբաժանումների ուղղությամբ Ադրբեջանի ՍՈՒ-25 և թուրքական արտադրության «Բայրաքթար» ԱԹՍ-ով ռմբահրթիռային հարվածները:Տվյալ ժամանակահատվածում ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի ստորաբաժանումներին կրակային աջակցման մարտական խնդիրներ էր կատարում յուրային ավիացիան։ Մարտական խնդիրը կատարելիս հակաօդային և օդային մարտերի ընթացքում Թուրքիայի Հանրապետության ռազմաօդային ուժերի F-16 բազմաֆունկցիոնալ կործանիչի կողմից ՀՀ օդային տարածքում խոցվել է ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը: Օդաչուն,...
ԳլխավորԿյանքը de factoՊաշտոնական

Հիմնովին հերքում ենք ՀՀ Վարդենիսի շրջանից Ադրբեջանի Դաշքեսանի շրջանը հրթիռակոծելու վերաբերյալ Ադրբեջանի ՊՆ-ի՝ Հայաստանին ուղղված մեղադրանքը․ ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Ադրբեջանի ՊՆ կողմից տարածված ապատեղեկատվության վերաբերյալ։ «Հիմնովին հերքում ենք Ադրբեջանի պաշտպանության նախարարության Հայաստանին ուղղված մեղադրանքը՝...
1 156 157 158 159 160
Page 158 of 160