Դուշանբեում ավարտվել է ԱՊՀ երկրների ԱԳ նախարարների հանդիպումը. քննարկվել է հայ-ադրբեջանական կարգավորման հարցը
9.4k
Դուշանբեում ավարտվել է Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) մասնակից երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Արտաքին գերատեսչությունների ղեկավարները քննարկել են կազմակերպության շրջանակում համագործակցության զարգացումը, ինչպես նաև մտքեր փոխանակել միջազգային և տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջ։
Ինչպես ընդգծել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ԱՊՀ ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորման հարցը, Բաքվի և Երևանի ներկայացուցիչները բարձր են գնահատել «Ռուսաստանի Դաշնության կարևոր նախաձեռնողական դերը» ճգնաժամի կարգավորման գործում։
add a comment