Ժամանց

ՈՒԵՖԱ-ի գործակիցների աղյուսակ․ Առաջատարը նույնն է, ռուսական ֆիասկո, Հայաստանը՝ 4-րդ տասնյակում

3.8kviews

ՈՒԵՖԱ-ի գործակիցների աղյուսակում առաջատարը շարունակում է մնալ Իսպանիան։ Չնայած այս մրցաշրջանում իսպանական ակումբների ոչ շլացուցիչ արդյունքների՝ վերջին 5 մրցաշրջանների հանրագումարով Իսպանիան շարունակում է մնալ առաջատարի դիրքում՝ 94,569 միավորով։ Լավագույն հնգյակում են նաև Անգլիան, Իտալիան, Գերմանիան և Ֆրանսիան։

Այս պահին եվրագավաթներում շարունակում են հանդես գալ իսպանական 4, գերմանական 2, իտալական 4, ֆրանսիական 1 ակումբ, իսկ բոլորից շատ ներկայացուցիչն ունի Անգլիան՝ 5։

Ռուսաստանը ՈՒԵՖԱ-ի գործակիցների աղյուսակում յոթերորդ տեղից նահանջեց ութերորդ՝ հետ մնալով Նիդերլանդներից: Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Ամստերդամի «Այաքսը» Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում 3:0 հաշվով հաղթեց շվեյցարական «Յանգ Բոյսին»:

Նիդերլանդներն այժմ ՈւԵՖԱ-ի գործակիցների աղյուսակում ունի 38,400 միավոր, իսկ Ռուսաստանը ՝ 38,382: Հիշեցնենք, որ ռուսական բոլոր ակումբներն արդեն դուրս են մնացել ընթացիկ եվրոպական մրցակցությունից: Ռուսաստանը վերջին 8 տարիների ընթացքում առաջին անգամ է այդքան ցածր դիրք զբաղեցնում։

ՈւԵՖԱ-ի գործակիցների աղյուսակի լավագույն 14 երկրներն այժմ ունեն այս տեսքը.

Հաջորդ մրցաշրջանում հինգ ակումբներ կներկայացնեն Ռուսաստանը եվրոպական մրցաշարերում: Ռուսաստանի չեմպիոնը կխաղա Չեմպիոնների լիգայի խմբային փուլում, իսկ փոխչեմպիոնը մրցաշարում ճանապարհը կսկսի որակավորման երկրորդ փուլից: Ռուսաստանի գավաթի հաղթողը ընտրական փլեյ-օֆֆ փուլից կխաղա Եվրոպայի լիգայում: Ռուսաստանի Պրեմիեր լիգայի բրոնզե մեդալակիրը ճանապարհը կսկսի նոր մրցաշարի՝ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլից, իսկ որակավորման երկրորդ փուլից՝ ՌՊԼ չորրորդ տեղը զբաղեցրած թիմը:

Նշենք, որ Հայաստանը այս աղյուսակում զբաղեցնում է 39-րդ հորիզոնականը՝ իր ակտիվում ունենալով 7,375 միավոր։ Հայակական ակումբներն իրենց ելույթները ավարտել էին դեռ նախորդ տարվա աշնանը։

Նկատենք նաև, որ ռուսական ակումբների համար այս եվրագավաթային մրցաշրջանը վատագույնն էր վերջին 18 տարվա ընթացքում։ Մանրամասներն՝ այստեղ։

Աղբյուր  ArmSport.am

Leave a Response