Կյանքը de facto

Կյանքը de factoՀասարակություն

2020 թ. սեպտեմբերի 27-ից մինչև 2021թ. հունվարի 28-ն արձանագրվել է Ադրբեջանի ԶՈՒ կողմից 72 քաղաքացիական անձանց սպանության դեպք, որից 41-ը՝ թիրախային հարվածներով, 31-ը՝ գերեվարման մեջ․ Արցախի ՄԻՊ

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը թարմացրել է ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի քաղաքացիական անձանց սպանության դեպքերի վերաբերյալ հրապարակված միջանկյալ զեկույցը, որում ներառվել են նաև 2020 թ. դեկտեմբերի 22-ից հետո որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերված քաղաքացիական անձանց սպանության դեպքերը: Այս մասին հայտնում են Արցախի ՄԻՊ գրասենյակից։ Զեկույցում ամփոփված են 2020թ. սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի ու Թուրքիայի ռազմական ագրեսիայի ընթացքում թիրախային հարվածների հետևանքով և Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ հայտնված (գերեվարված) քաղաքացիական անձանց սպանության դեպքերը՝ վերաբերելի հակիրճ տեղեկությունների ներկայացմամբ: 2020թ. սեպտեմբերի 27-ից մինչև 2021թ. հունվարի 28-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է...
Կյանքը de factoՄիջազգային

Լեռնային Ղարաբաղում ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը հունվարի 30-ից կսկսի աշխատել. «ՌԻԱ Նովոստի»

Աղդամի շրջանում հունվարի 30-ին կսկսի աշխատել հրադադարի ռեժիմի վերահսկման ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել...
Կյանքը de factoՀասարակություն

Հունվարի 28-ը Հայոց բանակի օրն է

Հունվարի 28-ը Հայոց բանակի օրն է: 1991 թ., Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, Մինիստրների խորհրդում ստեղծվեց Պաշտպանության պետական կոմիտե, իսկ հոկտեմբերի 5-ից, ՀՀ նախագահի հրամանով, պաշտպանության նախարար նշանակվեց Վազգեն Սարգսյանը: 1992 թ. հունվարի 28-ին պատմական որոշում ընդունվեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության վերաբերյալ»՝ այդ կերպ հայտնելով Հայկական Ազգային Բանակի ստեղծման մասին:...
Կյանքը de factoՀասարակությունՄիջազգային

«Թուրքիան Հայոց ցեղասպանությունից հետո դանդաղ շնչահեղձ է անում քրիստոնյա հայ համայնքին»․ International Christian Concern

Թուրքիայի քրիստոնյա հայերի փոքրամասնությունը խտրականության պատճառով դանդաղ շնչահեղձ է լինում, երկուշաբթի հայտարարել է Վաշինգտոնում տեղակայված International Christian Concern քրիստոնեական իրավապաշտպան խումբը: «Թուրքիան...
Կյանքը de factoՀասարակություն

ԵԽԽՎ-ն կոչ է արել իրականացնել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության կետերը, որոնք վերաբերում են նաև ռազմագերիների և զոհվածների մարմինների փոխանակմանը

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը կոչ է արել իրականացնել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ստորագրված հայտարարության կետերը: «Արմենպրես»-ի...
Կյանքը de factoՀասարակությունՄիջազգային

Արդյո՞ք տարածաշրջանում նոր տրանսպորտային կապերի կառուցումը կանդրադառնա հայ-իրանական սահմանային տեղաշարժի վրա. Tehran Times

Իրանական Tehran Times թերթում լույս է տեսել հոդված, որում հեղինակը խոսում է 2020 թվականի աշնանը տեղի ունեցած Արցախյան պատերազմի և դրա հետևանքով...
Կյանքը de factoՀասարակություն

Պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել հայոց պատմության և մշակույթի առնվազն 1456 հուշարձան․ Արցախի ՄԻՊ

Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հրապարակել է զեկույց՝ Արցախի Հանրապետության` Ադրբեջանի օկուպացիայի տակ հայտնված տարածքներում հայկական մշակութային ժառանգության նկատմամբ իրականացված վանդալիզմի և հայկական հուշարձաններին սպառնացող ոչնչացման վտանգի վերաբերյալ: Նոյեմբերի 9-ի հրադադարի մասին եռակողմ հայտարարությամբ Ադրբեջանի վերահսկողության տակ են մնացել հայոց պատմության և մշակույթի առնվազն 1456 անշարժ հուշարձաններ, այդ թվում՝ 161 վանքեր և եկեղեցիներ, 591 խաչքարեր, Տիգրանակերտի, Ազոխի, Նոր Կարմիրավանի, Միրիկի, Կերենի հնավայրերն ու բազմաթիվ բերդեր, ամրոցներ, սրբավայրեր և այլ հուշարձաններ: Ադրբեջանի վերահսկողության տակ են անցել նաև 8 պետական թանգարաններ՝ 19311 ցուցանմուշներով, ինչպես նաև Շուշիի գորգերի ու Հայկական դրամի մասնավոր թանգարանները:...
1 197 198 199 200 201 216
Page 199 of 216