Մեր նպատակն է՝ հեռացնել նրանց ձեռքը ժողովրդի գրպանից. Արկադի Փայտյան
«Վաղարշապատն ընտրում է» շարքի շրջանակներում շարունակում ենք ներկայացնել Վաղարշապատ խոշորացված համայնքում նոյեմբերի 16-ին կայանալիք ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցություններն ու դաշինքները՝ ծանոթացնելով նրանց ծրագրերին և առաջնահերթություններին: Այս անգամ ուշադրության կենտրոնում է «Ժառանգություն» կուսակցությունը: Կուսակցության ընտրացուցակը գլխավորում է նախկին բարձրաստիճան զինվորական, փոխգնդապետ Արկադի Փայտյանը, իսկ երկրորդ համարում է գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի դուստրը՝ Այծեմնիկ Գրիգորյանը: Ցուցակը գլխավորող Արկադի Փայտյանը մեր զրուցակիցն էր, ում հետ զրույցը ներկայացնում ենք ստորև։ Պարոն Փայտյան, քարոզարշավը պաշտոնապես մեկնարկել է հոկտեմբերի 22-ին։ Կպատմե՞ք, թե ինչ ձևաչափով եք իրականացնում քարոզարշավը, ինչպիսի՞ն են Ձեր տպավորությունները՝ մարդկանց ակտիվության, հետաքրքրվածության առումով։ Եվ, համեմատելով...












